четверг, 3 апреля 2008 г.

ԱԼԲԱՆԻ, ԽՈՐՎԱԹԻԱ, ՆԱՏՕ...


Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի մասնակիցները համաձայնության են եկել Խորվաթիային և Ալբանիային դաշինքի կազմում ընդգրկելու հարցում, իսկ ահա Մակեդոնիայի մասով որոշման կայացումը հետաձգվել է կապված հունա-մակեդոնական վեճի հետ: Հիշեցնենք, որ Հունաստանը պահանջում է հարևան երկրից փոխել երկրի անվանումը, համարելով որ Մակեդոնիան դա հունական մարզերից մեկի անվանումն է: Այս մասին, հաղորդել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա նշել է, որ պաշտոնական որոշման մասին կհայտարարվի այսօր:

Միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել, որ Մակեդոնայի հարցը նույնպես շատ արագ լուծում կստանա: Հունական պատվիրակությունը գագաթաժողովում հայտարարել է, որ Մակեդոնիան ՆԱՏՕ-ի անդամակցության հրավեր չի ստանա միայն այն դեպքում, եթե չփոխի իր երկրի անվանումը:

Աղբյուր

Комментариев нет: