четверг, 3 апреля 2008 г.

ՈՉ ՈՔԻ...


Չիկագոյում անցկացվող Լիլիթ Մկրտչյան-Իրինա Կրուշ «մարտահրավեր-մրցամարտի» երրորդ պարտիան կրկին ոչ ոքի է ավարտվել: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, երեք պարտիաներից և ոչ մեկը արդյունավետ ելք չի ունեցել: Նշենք, որ այսօր տեղի կունենա Մկրտչյան-Կրուշ դիմակայությամն վերջին տուրը: Այս մրցապայքարը կազմակերպել է Հյուսիային ամերիկայի շախմատի ֆեդերացիաների ասոցիացիայի նախագահ, հայազգի Սևակ Մուրադյանը: Այն մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի այսօր:

Հիշեցնենք, որ հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը Հայաստանի կանանց առաջնության քառակի չեմպիոն է: Նույն կոչումը ԱՄՆ-ում երկու անգամ նվաճել է Իրինա Կրուշը:

Комментариев нет: