четверг, 3 апреля 2008 г.

ԿԱՐՈՂԱՆԱԼ, ԻՄԱՆԱԼ, ԸՆԿԱԿԵԼ

Ճանաչելու համար աշխարհը, շատ բան հարկավոր չէ` միայն անցյալի փորձը և օրվա իրադարձությունները որպես ազդակ հետագայի պտուղների վերաբերյալ ընկալելու ունակությունը: Այս առումով է, որ հաճախ մեր իրականությունը վերածվում է անորոշ մղձավանջի, բթության և անհարկի խմորումների մի կաթսայի, որտեղ թացն ու չորը իրականում տարբերակում են միայն հասարակության շատ փոքր հատվածներ: Այստեղ է, որ կարողանալ ընկալել և կարողանալ հասկանալ բառերը լոկ ապատիան սքողելու միջոցներից դառնում են իմաստ կրող և դրանք վերարտադրող տարրեր:Այստեղ առանցքային բառը կարողանալն է և ոչ ամենևին մնացյալ երկուսը: Ասածս հետևյալն է` մենք հաճախ գիտենք շատ բաներ, օրինակ թե ինչպես ճիշտ կատարել վարկային պայմանագրում նշված կետերը, սակայն չենք կարողանում դրանք պահպանել: Գումար չի լինում և նման սուբյեկտիվ և օբյեկտիվ մի շարք հանգամանքներ:
Կարողանալու է մեջ է մեր ուժեղությունը և ոչ իմանալու, քանի որ առանց սրա այն երկրորդը հաճախ անիմաստ, մագինալ դրսևորում է: Իմացածն ու ընկալածը իրացնելու կարողությունը շատ ավելի կարևոր է: Այսքանը ասացի, որ վերջում ասեմ, որ մեր իրականության մեջ իմանալն ու ընկալելը ուտոպիկ կատեգորիաներ են, քանի որ մենք դեռ պահպանել ենք բնազդային,էմոցիոնալ ֆեոդալական համակարգին բնորոշ շատ «արժեքներ», որոնց պարագայում անհնար է կարողանալը օգտագործել որպես գործիք իմանալու և ընկալելու համար

Комментариев нет: