Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանշային գործակիցների ցուցակը: Համաձայն դրա, Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը 2 աստիճանով բարելավել է իր դիրքը և 1088 միավորով զբաղեցնում Է 108-րդ հորիզոնականը:
Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, վարկանշային ցուցակի առաջին տեղում են ԱՄՆ-ի ֆուտբոլիստները` 2207 միավորով, երկրորդ հորիզոնականում` Գերմանիայի հավաքականը` 2173 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է Շվեդիայի հավաքականը` 2084 միավորով: 4-5-րդ հորիզոնականներում համապատասխանաբար Բրազիլիան է` 2082 միավորով և Նորվեգիան` 2042 միավորով:
Հիշեցնենք, որ վարկանշային նախորդ ցուցակը 2201 գործակցով գլխավորում էր Գերմանիայի ընտրանին, իսկ ԱՄՆ-ի ֆուտբոլիստները երկրորդն էին: Վերին հատվածի հինգ հորիզոնականներում այլ փոփոխություններ չեն գրանցվել:
четверг, 3 апреля 2008 г.
ԲԱՐԵԼԱՎԵԼ ԵՆՔ
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий