вторник, 8 апреля 2008 г.

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ ԻՐԵՆՑ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻՆ

«Մենք պահանջում ենք, որպեսզի մեր ամուսիններին ազատ արձակեն»,-այսօրվա ասուլիսում նման պահանջ ներկայացրին մարտի 1-ի մասսայական անկարգություններին ունեցած մասնակցության քրեական գործի շրջանակներում ձերբակալվածների կանայք: Նրանց կարծիքով, հիշյալ բոլոր անձինք քրեական հանցագործներ չեն, այլ հետապնդվել և ձերբակալվել են իրենց քաղաքական հայացքների համար: «Հետապնդումներ են սկսվել նույնիսկ մեր ընտանիքներում: Որևէ տեղ օրենքը չի գործում, որևէ ասպեկտով: Խնդրում եմ բոլորին աջակցել մեզ և վերջ դնել ապօրինություններին»,-ասաց Մյասնիկ Մալխասյանի կինը` Աննա Մալխասյանը:

Комментариев нет: