вторник, 8 апреля 2008 г.

ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ…ՈՎ ԿԼԻՆԻ

Վերջին շրջանում շրջանառության մեջ են դրվել նոր վարչապետի անուն-ազգանուններ: Դրանցից են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանները և Տիգրան Սարգսյանը: Ամեն ինչ դեռևս գնում է նրան, որ հնարավոր է, որ դա լինի հենց Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանը:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Վերջինս, ըստ էության, հնարավոր թեկնածուներից ամենաչեզոքն է՝ կախված չէ իշխանության կլանից, չունի տնտեսական լուրջ լծակներ օլիգարխիկ դաշտում և վերջիվերջո տնտեսական մեխանիզմներն աշխատացնելու փորձ ունի:
Եվ քանի որ մեր իշխանական բուրգը, սերտաճած է երկրի տնտեսությանը, ապա տնտեսական ահտվածի ղեկավարման ճիշտ ուղղությունը կբերի ընդհանուր զարգացմանը, ինչը այսօր մեր միակ ռեսուրսն էպաշտպանվելու, թե արտաքին և թե ներքին մարտահրավերներից: Այսինքն քիչ թե շատ անկախ ԿԲ նախագահը հնարավոր է որոշակի քայլեր ձեռնարկի, ինչը մեզ բավականին անհրաժեշտ է՝ ներկա ճգնաժամային իրադրությունում: Բացասկան կողմը այն է, որ Տ. սարգսյանը, հեշտ կառավարվող, վերահսկելի անձնավորությունը, ում կողմնորոշելը ու ուղղորդելը դժվա չէ և կանխատեսելի, ինչը ձեռնտու է ներկա իշխանություններին: Հաջորդ կարոևր և դրական կողմը՝ Տ. Սարգսյանը լուրջ կապեր ունի թե արևմուտքում և թե Ռուսաստանում, սակայն որպես «ֆինանսական» և քաղաքական հեղինակությունը թույլ է, ինչը ենթադրում է, որ որպես լծակ նրան օգտագործելը իրենց համար անարդյունավետ է :
ՀՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է
Նշեմ, որ այսօր արդեն ՀՀԿ անդամ Գալուս Սահակյանը ասել է, որ կուսակցությունը կողմ է հիշյալ թեկնածուին: Ժողովրդի շրջանում նրա հեղինակությունը փոքր-ինչ խաթարված է, սակայն գոնե հրապարակային մակարդակում նրա անունը որպես իշխանության գործակատարի չի շոշափվում: Դա չի արվել նաև իննօրյա ուղեղալվացման հրապարակում, ինչը նեղ, սակայն հնարավորություն է լուրջ ցնցումներից խուսափելու համար:

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Նույնը, սակայն չի կարելի ասել փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, ով նույնացվում է հանցագործության և նման էպիտետների հետ:Նա պատճառ կդառնա ներքաղաքական, հասարակական նոր ճգնաժամի և այս պարագայում ընդհանրապես անընդունելի է նման աթոռին նստեցնել Հ. Աբրահամյանին:

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ(ՆԵՐ)
ՀայՌուսգազարդի տնօրեն Կարեն Կարապետյան վտանգավոր թեկնածու է իշխանությունների համար: բացի այն, որ նա իր խարիզմատիկ էությամբ կստվերի մեր ողջ իշխանական էլիտային, Կ. Կարապետյանը նաև լուրջ հեղինակությւոն է վայելում Ռուսաստանում և ամուր կապեր ունի արևմուտքի վերնախավի հետ, ինչպես նաև ընկալվում էորպես ուժեց անձնավորւթյուն, որը կարող է «հարց լուծել»: Մյուս Կարապետյանը նման հատկանիշներ չունի և այս պարգայում նա «պիտուշի» դերկատարում ունի:

Комментариев нет: