среда, 9 апреля 2008 г.

ՏԻԲԵԹԻ անկարգությունները ԱՄՆ-ին դուր են գալիս

Տիբեթում մինչ օրս շարունակվում են զանգվածային անկարգությունները: Չգիտես ինչու այդ ամենը սկսվեց միայն Չինաստանում տեղի ունենալիք օլիմպիական խաղերից առաջ, Չինաստանի գերհզորության հաստատման արդեն անսասան հեռանկարի ճանապարհին: :
ԱՄՆ-ին ակնհայտորեն դուր չի գալիս այն հանգամանքը, որ աշխարհի բորսաներում կատարվող առևտրի արդյունքում գոյացած գումարների 38 տոկոսը` համաշխարհային առևտրաշրջանառություն կազմակերպության համաձայն, շրջանառվում է միայն Չինաստանում:Եվս մեկ ուշագրավ փաստ, եթե Չինաստանը գեթ մեկ օր փորձի իր առևտուրը միջազգային բորսաներում իրականացնել ոչ թե դոլարով, այլ եվրոյով, ինչը աշխարհաքաղաքական այս վերադասավորումների փուլում հնարավոր է, ապա ԱՄՆ-ը կունենա 5 միլիարդ դոլարի կորուստ::
ԱՄՆ-ը ամեն կերպ փորձելով ավելի ու ավելի լայնացնել ներկա ազդեցությունների գոտին հաշվարկից դուրս է թողել Չինաստանին, որը մոտ ապագայում իր զարգացման ինդեքսով կանցնի ֆինանսական, գերհզոր ԱՄՆ-ին: Այս հանգամանքը պետք է որ մտահոգիչ լինի: Այդ է պատճառը, որ Տիբեթը հանկարծակի ցանկացավ անկախանալ հենց այսօր, չնայած նման փորձեր էլի եղել են, ինչը ընդունելի է, սակայն ընդունեք, որ այսօր աշխարհի ոչ մի անկյունում ոչ մի քաղաքական-հասարակական պրոցես հանկարծակի չի լինում: Բայցևայնպես «խեղճացնել» Չինաստանին հնարավոր չէ, նա վաղ թե ուշ դառնալու է արևելյան կեսի գերհզոր տերությունը, որի հետ անհնար է հաշվի չնստել: Այստեղ իր տխուր հանգուցալուծումը կունենա ԱՄՆ-ի փորձերը ոչնչացնել Ռուսաստանին, քանի որ այս երկու երկրների միջև հարաբերությունները, շնորհիվ Պուտինի, գնալով խորանում են: Այսպիսով, Հայաստանը նույնպես անմանս չէ դրանից...

Комментариев нет: