пятница, 11 апреля 2008 г.

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐԵԼ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ

Շվեյցարական Saab ընկերությունը այսօր Պակիստանում գործող BBC լրատվականին ցուցադրել է պակիստանցիների պատվիրած ռադիոլոկացիոն հինգ ինքնաթիռները, որոնց մասին պայմանագիրը կնքվել է դեռ 2006 թվականին: Դրանք վերջնականապես կհանձնվեն Պակիստանին 2009 թվականին Նշեմ, որ Պակսիտանը նույնիսկ մահմեդական աշխարհում համարվում է ծայրահեղական արմատական վարչակարգի կրող: Այս պարագայում տարօրինակ է, որ «ամենաժողովրդավար» ԱՄՆ-ը, որը պայքարում է ահաբեկչության դեմ թույլ է տվել նման պետության վերնախավին ունենալ այսպիսի ինքնաթիռներ: Հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ԱՄՆ-ն է, ըստ էության, որոշում, թե որ երկիրն է տեռորիստ, որը ոչ: Այս համատեքստում պարզ է դառնում իրական պատկերը: Սա ևս մեկ քայլ էր ընդդեմ Պարսկաստանի, ինչն էլ իր ազդեցությունը կունենա Ռուսաստանի վրա: :
Հատկանշական և զավեշտալի է ևս մեկ փաստ: Այդ չկայացած, արմատական և ռազմական խունտաների բաժանված Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որ մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետության սուվերենությունը:

Комментариев нет: