вторник, 6 мая 2008 г.

ԱՄՆ-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ՀԱԿԱԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՆ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն առաջին անգամ զեկույց է պատրաստել ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, փաստաթղթի հեղինակները խոստովանել են, որ դրա պատրաստման պատճառ է դարձել վերջին շրջանում հնչող այն մեղադրանքները, որոնց համաձայն ամերիկյան իշխանությունները ոչ բավարար քննադատության են արժանանում: Ինչպես նշված է Freedom House-ի տարածած հաղորդագրության մեջ, զեկույցը կոչվում է` «Այսօրվա ամերիկացին որքանո՞վ է ազատ»: Ըստ հեղինակների, վերնագրում բարձրացված հարցը կարևոր է ոչ միայն ամերիկացիների, այլ նաև բոլորի համար, «ում վրա ազդում է աշխարհի միակ գերտերությունը»: Ըստ Freedom House-ի, ԱՄՆ-ի գլխավոր խնդիրն է իրավունքների և ազատությունների սահմանափակումները, որոնք մտցվել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետից հետո տեռորիզմի դեմ պայքարի պատճառաբանությամբ:

Մասնավորապես քննադատվում են հայրենասիրական ակցիաները, առանց դատարանի որոշման սանկցիայի հեռախոսների լսումները, գաղտնի բանտային ցանցերը և Գուանտանամոյում գտնվող գաղութները: Զեկույցի հեղինակները նշում են, որ ամեն 1000 ամերիկացուց յոթն այսօր գտնվում է բանտերում, իսկ ամեն 37-րդ գոնե կյանքում մեկ անգամ բանտարկվել է: Այս ցուցանիշով, նշում է իրավապաշտպան կազմակերպությունը, ԱՄՆ-ը գտնվում է այն երկրների խմբում, որոնց բնակչության մեկ շնչին ընկնող բանտարկյալների թիվն ամենաշատն է: Այդ շարքին են դասվում նաև Ռուսաստանը, Բելոռուսը և Բերմուդյան կղզիները:
Ընդ որում, վանդակաճաղերի ետևում է հայտնվում ամեն երրորդ աֆրոամերիկացին, այն պաագայում, երբ սպիտակաների դեպքում այս հարաբերակցությունը 1/17 է: Ի տարբերության մի շարք այլ երկրների, ԱՄՆ-ում բանտարկյալներն ընտրության իրավունք չունեն, բայց միաժամանակ պահպանման և սոցիալական աջակցության մակարդակը շատ ավելի բարձր է, քան մյուս երկրներում: Freedom House-ը քննադատելով ԱՄՆ քաղաքական համակարգը նշում է, որ երկրում օգտագործվում է վարչական ռեսուրսը, իսկ ընտրական ինստիտուտներն ունեն հակաժողովրդավարական բնույթ: Սակայն գործող համակարգը թույլ է տալիս քաղաքացիներին ժողովրդավարական ճանապարհով ընտրել իրենց թեկնածուին:
Զեկույցում մի ամբողջ գլուխ նվիրված է ԱՄՆ նախագահի կողմից իր ընկերներին կարևորագույն պետական պաշտոններում նշանակելուն, որոնք չունեն համապատասխան որակական մակարդակ և փորձ: Զեկույցի հեղինակների կարծիքով, այսպիսի նշանակումների թվով ռեկորդակիրը ներկայիս նախագահ Ջորջ Բուշն է: Միաժամանակ քաղաքական կոռուպցիան ԱՄՆ-ում զգալիորեն ցածր է, քան մի շարք այլ երկրներում: Փաստաթղթում նշվում է, որ սահմանադրական վերջին փոփոխությամբ ԱՄՆ-ի լրատվամիջոցները դեռևս ազատ և անկախ են:Ամփոփելով զեկույցը, Freedom House-ը եկել է այն եզրակացության, որ չնայած մի շարք թերացումների և բացթողումները, ԱՄՆ-ը շարունակում է մնալ պետություն, որն ավելի ազատ է, քան աշխարհի երկրների մեծամասնությունը: Նշենք, որ Freedom House-ը հիմնադրվել է 1941 թվականին և ֆինանսավորման մոտ 80 տոկոսը տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը: Կազմակերպությունն ամեն տարի զեկույց է հրապարակում աշխարհի տարբեր երկրներում մարդկանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ, սակայն ԱՄՆ-ում նմանատիպ ուսումնասիրություն անցկացվում է առաջին անգամ:

Комментариев нет: