понедельник, 14 апреля 2008 г.

ՀԵՆՐԻԿ ԻՓՍԵՆԸ ՉԷՐ ԹՈՂԵԼ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում բացվել է առաջին օպերային թատրոնը: Այն կառուցվել է ճարտարապետական Snoehetta ընկերության կողմից,ում ձևավորմամբ էլ կառուցվել է Ալեքսանդրիայի խոշորագույն գրադարանը: Առաջին օպերային բալետի շենքը նորվեգացիների վրա նստել է մոտ 475 միլիոն եվրո: Օպերայի գլխավոր դահլիճը նախատեսված է 1365 հանդիսատեսի, իսկ երկու ավելի փոքրները` 640 թատերասերի համար:
Առաջին օպերան, որը խաղացվելու է` լինելու է «Դոն Կարլոս»-ը: Օսլացիները դեռ 1916 թվականին ցանկանում էին ունենալ օպերային թատրոն: Նրանք այդ բարձր նպատակի համար նույնիսկ գումարներ էին հավաքել, ի տարբերություն մեզ, որ մեր մուտքի զիբիլը հավաքելու համար ափսոսում ենք 200 դրամ տալ, սակայն քաղաքային իշխանությունները մերժել են առաջարկը:Դա երկարաձգվել է մինչև 1959 թվականը, երբ օպերային թատրոնը տեղակայվել է Ազգային թատրոնի շենքում: Ավելին նման գաղափար էր ծագել նաև 1899 թվականին, երբ օպերային շենքի կառուցումը չի թյուլատրել այդ ժամանակի Ազգային թատրոնի ղեկավար, իսկ այսօր մեծագույն դրամատուրգ Հենրիկ Իփսենը: Ինչը տարօրինակ է նման տաղանդավոր մարդու համար, սակայն մարդը ինչպես միշտ մարդ է մնում և այսօրվա շահը ավելի նախընտրելի է ցանկացած տաղանդի համար:

Комментариев нет: