пятница, 11 апреля 2008 г.

ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՏՆԱԿԸ

ԱՄՆ-ում տնակ է կառուցվել, որտեղ բնակիչը կարող է փրկվել բնական մահից;
Տնակը կառուցվել է Լոն Այլենդում Առակավա և Մեյդլին Ջինս ճարտարապետների կողմից: Նրանց մտադրությամբ, տան կառուցվածքը և դիզայնը կդիմակայեն մարդու ծերությանը, դրանով իսկ բնակչին մոտեցնելով անմահության:Այս տնակը կառուցողներին արժեցել է 2 միլիոն դոլար, որը վճարել են անանուն ներդրողներ: Տանակում դեռ ոչ ոք չի բնակվում, սակայն այն պատրաստ է երիտասարդացնել նորընծա բնակչին: Տան գլխավոր առանձնահատկությունը հատակի անհավասարությունն է, ինչի պատճառով բնակիչը ստիպված է զգոն լինել չընկնելու համար: Ըստ ճարտարապետների դա ստեղծում է միանգամից երկու տարածության մեջ գտնվելու իլուզիա: Տան պատուհանները տարբեր չափերի են, իսկ պատերը ներկված են 40 տարբեր գույներով
Տան հեղինակների կարծիքով, անհարմարությունները ստիպում են բնակչին անընդհատ զգոն լինել, ինչը օգնում է երկարակեցությանը: Նման նախագիծ արդենիսկ փորձարկվել է, ինչի արդյունքում բնակիչները բավականին բարելավել են իրենց առողջական վիճակը: Սակայն ճարտարապետների ընկերները կարծում են, որ դա կոնցեպտուալ կատակ է:

Комментариев нет: