понедельник, 14 апреля 2008 г.

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ

Միավորված ազգերի կազմակերպության հատուկ զեկուցող Ժան Զիգլեռը հայտարարել է, որ աշխարհը շարժվում է դեպի հակամարտությունների երկարատև գործընթաց, ինչը կապված է պարենի գնաճի և սննդամթերքի կտրուկ պակասի հետ: Միջազգային մեկ այլ չինովնիկի հավաստմամբ, առաջիկայում պատերազմների պատճառ է դառնալու բարեկեցիկ պետություններում կենսամակարդակի անկումը: Մասնագետի խոսքով, միայն վերջին երկու ամիսներին բրնձի համաշխարհային գներն աճել են 52 տոկսով, իսկ եգիպտացորենը վերջին չորս ամիսներին թանկացել է 84 տոկոսով: Բացի այդ, նա նշում է, աշխարհում գնաճի հետևանքով ամեն 5 վայրկյանը մեկ մահանում է մինչև տասը տարեկան մեկ երեխա, իսկ առհասարակ թերսնումից 854 միլիոն մարդ:
Ըստ Ժ. Զիգլեռի, արևմուտքում ցանկացած ընտանիք պարենի վրա ծախսում է ընտանեկան բյուջեի 10-20 տոկոսը, իսկ ավելի աղքատ երկրներում` 60-90 տոկոսը: Միաժամանակ, չնայած պարտքերի որոշակի մարմանը, 122 երկրների արտաքին պարտքը նախորդ տարի կազմել է 2100 միլիարդ դոլար: Այս իրավիճակը հատուկ զեկուցողի գնահատականով պայթյունավտանգ է:Մանսագետի գնահատմամբ նույն իրավիճակն է էնեգակիրների հարցում: Գլոբալ տաքացման հետևանքով Եվրոպայում կսրվեն անվտանգության հետ կապված խնդիրները` սկսած էներգետիկ պատերազմներից և զանգվածային արտագաղթից մինչև չզարգացած երկրների խնդիրներ և քաղաքական ծայրահեղականություն: Շատ գիտնականներ այսօր արդեն զգուշացնում են քաղաքակրթության վերացման մասին: Գլխավոր վտանգների շարքում գիտնականները նշում են կլիմայական փոփոխությունները, ռեսուրսների վատնումը և բնակչության դիսբալանսը: Համաձայն գլոբալ աղետի կանխատեսողների, այս համաշխարհային խնդիրները կապված են մեկը մյուսի հետ և ավելի են խորացնում իրավիճակը յուրաքանչյուր խնդրում: Ավելին, համաշխարհային բանկի այս տարվա ամենաղքատ երկրների ցուցակում 2003-ի 17-ի փոխարեն նշվում է 26 երկրների մասին: Համաձայն փորձագետների, դա կբերի գլոբար տեռորիզմի աղբյուրների լայնացման և պահման դյուրության: Հինգ երկրներ այս ցուցակից դուրս են եկել, սակայն 14 նորերն են հայտնվել, որոնց թվում են Կոսովոն, Կոմբոջան, Գազայի հատված Նիգերիան և ևս մի քանի աֆրիկյան երկրներ:

Комментариев нет: