суббота, 12 апреля 2008 г.

ԱՄՆ-ՈՒՄ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ԹԱՆԳԱՐԱՆ Է ԲԱՑՎԵԼ

Վաշինգթոնում նախօրեին բացվել է Ժուռնալիստիկայի թանգարան:Այն նպատակը ունի վերականգնել հասարակության վստահությունը հանդեպ ժուռնալիստիկայի և լրագրողների:Թանգարանը ունի 14 հիմնական բաժիններ, որտեղ ցուցադրված են մասս-մեդիայի վերջին նորարարություններ, հեռահաղորդակցության սարքավորումներ և այլն:


Թանգարանի կենտրոնում տեղադրված են հսկայական էկրաններ, որոնցով ցուցադրվում են ռեպորտաժներ աշխարհի տարբեր անկյուններից:Առանձին դահլիճ նվիրված է սեպտեմբերի 11-ի տեռորիստական ակտի լուսաբանմանը:Բոլոր այցելուները հնարավորություն են ստանալու իրենց փորձել լրագրողի կամ ռեպորտյորի դերում:



Նշեմ, որ սկզբում ժուռնալիստիկայի թանգարանը բացվել էր Ռոսլին քաղաքում` 2002 թվականի:Այն գործել է 5 տարի և ունեցել է ավելի քան 2 միլիոն հաճախորդ: Վաշինգթոնի թանգարանը ԱՄՆ-ի վրա նստել է 450 միլիոն դոլար:

Комментариев нет: