понедельник, 28 апреля 2008 г.

ՊԵԿԻՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼՈՒ ԵՆ 31 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

Պեկինում անցկացվելիք օլիմպիական խաղերը լուսաբանելու համար հավատարմագրվել է 21.6 հազար լրագրող: Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, այս մասին այսօր հայտարարել է օլիմպիական խաղերի ներկայացուցիչ Սուն Վեյցզյանը: Նա վստահություն է հայտնել որ Պեկինը կկարողանա նրանց բոլորի համար լավագույն պայմաններ ստեղծել, որպեսզի լրագրողները նաև հաճույք ստանան իրենց աշխատանքից: Պեկինի օլիմպաիական խաղերը լուսաբանող լրագրողների համար ստեղծվել է մամլո կենտրոն, որի դռները լրագրողների առաջ կբացվեն հուլիսի 8-ից: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մամուլի կենտրոնը ոչ միայն ամենամեծն է լինելու օլիմպիական խաղերի ողջ պատմության ընթացքում՝ շուրջ 60 հազար քառակուսի մետր, այլ նաև ամենահարմարավետը՝ ապրելու և աշխատելու համար:

Կազմակերպիչները հայտնել են նաև, որ բացի հավատարմագրված լրագրողներից, օլիմպիական մրցաշարի ընթացքում Պեկին են ժամանելու շուրջ 10 հազար լրագրողներ, որոնք հավատարմագրված չեն Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից: Հատուկ այս լրագրողների համար խաղերի կազմակերպիչները ծրագրել են ևս մեկ կենտրոն ստեղծել:

Комментариев нет: